Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:
Փաշինյանն ուղերձում արձանագրել է, որ հազարամյակների պատմություն ունեցող և փոխվստահության ու հարգանքի մթնոլորտում ձևավորված հայ-իրանական հարաբերությունները շարունակում են անշեղ զարգացման իրենց բնականոն ընթացքը։
Փաշինյանը կարևորել է Իրանի հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։