Sky News Arabia հեռուստակայանի փոխանցմամբ, Վաշինգտոնն Անկարայի հետ բանակցում է ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու և դրա դիմաց Թուրքիայի նկատմամբ ընդունած սահմանափակումները վերացնելու շուրջ:
Վաշինգտոնը, մասնավորապես, առաջարկում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման և արտադրության ծրագրում և չեղարկել մնացած պատժամիջոցները:
«Մենք մշտապես բանակցում ենք Անկարայի հետ, համոզում ենք հրաժարվել Ս-400 համակարգերից և դրանք փոխանցել Ուկրաինային, դրա դիմաց պատրաստ ենք չեղարկել սանկցիաները և թուրքերի համար նորից բացել կործանիչների ծրագիրը»,- այսօր Sky News Arabia հեռուստակայանի թղթակցին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Մոսկվան և Անկարան Ս-400 համակարգերի աղմկահարույց գործարքը կնքել են 2017 թվականին:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ խստորեն քննադատել են Անկարային, նշելով, որ ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը և արևմտյան սպառազենը համատեղելի չեն:
Ըստ Sky News Arabia-ի, Սլովակիան ստացել է Patriot տեսակի ամերիկյան զենիթահրթիռային համակարգեր, ինչի դիմաց Ուկրաինային պետք է փոխանցի ռուսական արտադրության ավելի հին սերնդի Ս-300 տեսակի ՀՕՊ համակարգեր: