Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, ինչպես Մարմնավաճառներ տեղեկատվական կենտրոնն է պնդում՝ «ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով»:
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի», – ասված է երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակված հաղորդագրությունում:
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Մարմնավաճառներ իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով, նշված է հաղորդագրությունում: