Բենետ․ «Ռուս-ուկրաինական հարաբերություններում լրջագույն տարաձայնությունները պահպանվում են»

Loading...

Չնայած բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացին, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա խոր անջրպետը պահպանվում է, այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշակի առաջընթաց թեև կար, այնուհանդերձ հիմնարար խնդիրների շուրջ տարաձայնությունները շարունակում են շատ լուրջ բնույթ կրել։ Մենք աշխարհի տարբեր երկրներում մեր մյուս բարեկամների հետ միասին կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի այդ տարաձայնությունները հաղթահարվեն։ Ամենալավ բանը, որ կարող է տեղի ունենալ, պատերազմի ավարտն է։ Բայց դրան տանող ճանապարհը դեռ շատ երկար է, առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք քննարկման ենթակա են», — հայտարարում էր Բենեթը այսօր Երուսաղեմում ունեցած ելույթում։

Իսրայելի վարչապետը այն եզակի օտարերկրյա ղեկավարներից է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո այցելել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Իսրայելական մամուլի տեղեկություններով` Մոսկվայի և Կիևի միջև միջնորդական առաքելության ընթացքում Բենետը Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել համաձայնել Մոսկվայի ներկայացրած պահանջների գոնե մի մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button