Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքով երկու ծառայակից է ձերբակալվել

Loading...

Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու ծառայակից է ձերբակալվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի, մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի [Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում]1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի [Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը] 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։

Օրեր առաջ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button