Մոսկվան պնդում է, որ նոր կորուստներ է պատճառել Ուկրաինայում գտնվող օտարերկրյա կամավորներին

Loading...

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ անցած գիշեր իրականացված հթրիռային հարվածների հետևանքով նոր կորուստներ է պատճառել Ուկրաինայում գտնվող օտարերկրյա կամավորներին։ Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարտի 21-ի գիշերը օդային տեղակայման գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Ռովնոյի մարզի «Նովայա Լյուբոմիրկա» համազորային ռազմավարժարանին։ Այն օտարեկրկրյա վարձկանների և ազգայնական ստորաբաժանումների մարտիկների մարզումների վայրն էր։ Հարվածի հետևանքով 80 վարձկան և ազգայնական է ոչնչացվել», — հայտարարել է Կոնաշենկովը։

Ռազմավարժարանին հասցված հարվածների փաստը հաստատել է նաև Ռովնոյի նահանգապետ Վիտալի Կովալը։

Նրա խոսքով՝ անցած գիշեր ռուսական կողմն ընդհանուր առմամբ երկու հրթիռ է արձակել ուկրաինական ռազմաբազայի ուղղությամբ։ Սա Ուկրաինա ժամանած օտարերկրյա կամավորների տեղակայման վայրերին հասցված երկրորդ հարվածն է վերջին մեկ շաբաթում։

Մարտի 13-ին Ռուսաստանի ԶՈւ հարվածել էին Լվովի մարզի Յավորիվկա բնակավայրի մոտ գտնվող զորամասին, ինչի հետևանքով, ըստ ուկրաիանական աղբյուրների, առնվազն 35 մարդ էր զոհվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button