«Շերեմետևո» օդանավակայանի ծառայողների մոտ 40 տոկոսը պարապուրդի է մատնվել

Loading...

Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևոն», գրեթե չի գործում:

Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:

Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:

Օդանավակայանի վարչակազմը պնդում է, որ աշխատակիցների միայն 20 տոկոսն է տուն ուղարկվել:

Այդ աշխատակիցները դեռևս կպահպանեն աշխատատեղերը և կստանան աշխատավարձի 70 տոկոսը: Պարապուրդի հնարավոր տևողությունը հայտնի չէ:

Ի պատասխան Ուկրաինայի վրա ռազմական հարձակման, արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Սանկցիաների ցանկում է նաև ավիացիան: Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Կանադան Ռուսաստանի համար փակել են օդային տարածքը:

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորափոխադրումների ծավալը 7 անգամ նվազել է, հիմա «Շերեմետևոն» օրական սպասարկում է առավելագույնը 15 չվերթ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button