Պապը պահանջում է վերջ տալ «նողկալի պատերազմին»

Loading...

Հռոմի Պապը դատապարտում է «բռնի ագրեսիան» Ուկրաինայի դեմ և պահանջում է վերջ տալ «նողկալի պատերազմին», ընդգծելով՝ արդարացում չկա պաշարված երկրում տեղի ունեցող «անիմաստ կոտորածին»:

«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի դանդաղում», — ասել է Ֆրանցիսկոս Պապը երեկ Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա ելույթի ժամանակ՝ խուսափելով նշել Ռուսաստանի անունը։

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին՝ Պապը կոչ է արել իսկապես պարտավորվել դադարեցնել «այս նողկալի պատերազմը»։

«Հրթիռներն ու ռումբերը հարվածում են խաղաղ բնակիչներին, ծերերին, երեխաներին և հղիներին», — ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։

Ռուսաստանը հերքում է, որ թիրախավորում է խաղաղ բնակիչներին՝ չնայած ոչ ռազմական օբյեկտների վրա մահացու հարձակումների վերաբերյալ հրապարակվող ապացույցներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button