Վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3 հազար 822 անձ, 208 մարդ անհետ կորած է

Loading...

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3 հազար 822 է, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի, մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։

Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button