Այսօր երեկոյան Կիևում և հարակից շրջաններում կրկին 36-ժամյա պարետային ժամ է հայտարարվում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Թշնամի շարունակում է գրոհել մայրաքաղաքը։ Պարետային ժամի պայմանները Կիևում խստացվելու են։ Պարետային ժամը գործելու է այսօր երեկոյան ժամը 8-ից մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 7-ը։ Վաղը չեն աշխատելու խանութները, դեղատները, բենզալցակայաններն ու այլ հաստատությունները», – հայտարարում էր Կլիչկոն՝ նշելով, որ քաղաքում տեղաշարժվելու իրավունք ստանալու են միայն հատուկ անցագիր ունեցող մարդիկ և տրանսպորտային միջոցները։
Կիևի քաղաքապետը չի հստակեցրել, թե որն է մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ նման երկարատև պարետային ժամ հայտարարելու պատճառը։