Նիդերլանդները կոչ է անում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում չշտապել

Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների հարցում հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել, Լիտվա կատարած այցի շրջանակներում այսօր հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։

«Մենք պետք է ազատվենք [ռուսական էներգակիրներից] մեր կախվածությունից։ Եվրահանձնաժողովի առաջարկով մինչև տարեվերջ պետք է անել հնարավորը, որպեսզի այդ կախվածությունը նվազեցվի երկու երրորդով։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է հստակ երաշխիքներ ունենանք, որ բավարար քանակի գազ և նավթ կունենանք մեր տրամադրության տակ։

Դա շատ կարևոր հարց է Նիդերլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, նաև արևելյան Եվրոպայի երկրների համար։ Այո, մենք պայմանավորվել ենք, որ ռուսական էներգակիրներից մեր կախվածությանը հարկավոր է որքան հնարավոր է արագորեն վերջ տալ։ Բայց մենք դա չենք կարող անել հենց վաղը», – հայտարարել է Ռյուտեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն քննարկելու է Ռուսաստանի դեմ ամբողջական նավթային էմբարգո սահմանելու հարցը։ Այս նախաձեռնության հեղինակը բալթյան երեք պետություններն են։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button