Գրիգորյանը Բեռլինում Շոլցի խորհրդականի հետ քննարկել է անվտանգային հարցեր

Loading...

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում երեկ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։

Ինչպես Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակն է հաղորդում, կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին։

Արմեն Գրիգորյանը Բեռլին է մեկնել երեկ։ Այցի շրջանակում նա մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button