«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն զոհված ռուս զինվորների թիվ է հրապարակել և շտապ ջնջել

Loading...

Կրեմլին մոտ կանգնած «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը Ուկրաինայում մարտերում զոհված ռուսաստանցի զինվորների թիվ հրապարակելուց վայրկաններ անց ջնջել է այդ տեղեկատվությունը։

Մի քանի վայրկան գոյություն ունեցած առցանց հրապարակումը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, նշում էր, որ փետրվարի 24-ին պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 9 հազար 861 ռուս զինվոր: Ռուսական թերթը բացատրություն չի տվել՝ ինչու է ջնջվել լուրը։

The Wall Street Journal-ից Յարոսլավ Տրոֆիմովը Twitter-ում գրել է․ — «Կա՛մ թերթի կայքը կոտրվել է, կա՛մ արտահոսք է»։

Ռուսական կողմը մինչ օրս մեկ անգամ է սեփական զոհերի թիվ հրապարակել՝ մոտ երեք շաբաթ առաջ այն 498 էր:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button