Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն ու Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նրանք խոսել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման մասին:
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Վահագն Խաչատրյանը երեկ հանդիպել էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանների, այսօր էլ Չինաստանի դեսպանի հետ:
Մարտի 13-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Խաչատրյանը երդմամբ ստանձնեց Հայաստանի հինգերորդ նախագահի պարտականությունները։