Նավալնին մեղավոր է ճանաչվել և կարող է դատապարտվել 13 տարվա ազատազրկման

Loading...

Ռուսաստանի դատարանը մեքենայությունների հոդվածով մեղավոր է ճանաչել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին:

Պետական դատախազը պահանջել է «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման վճիռ, որը մեղադրյալը պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում»:

Նավալնին արդեն 2,5 տարվա պատիժ է կրում պայմանական ազատազրկման կանոնները խախտելու համար:

Նավալնին և նրա աջակիցներն, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և մեծ թվով օտարերկրացի պետական ու հանրային լիդերներ այս դատավարությունը համարում են քաղաքական հետապնդում և Կրեմլի կողմից վրեժխնդրություն նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի կոռուպցիոն աղաղակող գործարքները բացահայտելու համար:

Իր վերջին խոսքում մարտի 15-ին Նավալնին ասել է, որ հիմա բոլորի համար գլխավոր խնդիրը պետք է լինի վերջ տալ Ուկրաինայի պատերազմին: Նա ասել է, թե այլապես Ռուսաստանը կկազմաքանդվի:

«Մեր երկիրը կփլուզվի, խենթ է հնչում, բայց «ռուս-ուկրաինական պատերազմ» հասկացությունն էլ խենթ է հնչել», — ասել է Նավալնին:

Դատավոր Մարգարիտա Կոտովան, ով Պուտինի մարտի 18-ի հրամանագրով խրախուսվել և նշանակվել է Մոսկվայի քաղաքային դատարանի անդամ, այսօր ավելի ուշ պետք է հրապարակի Նավալնիի դատավճիռը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button