Նիկոլ Փաշինյանն օդանավի կործանման կապակցությամբ ցավակցել է Չինաստանի վարչապետին

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ: Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը», — ասված է վարչապետի հեռագրում։

Չինաստանի հարավում Կունմին-Գուանչժոու կանոնավոր չվերթն իրականացնող Boeing 737 օդանավը երեկ վայր է ընկել Գուանչժոու քաղաքից հյուսիս գտնվող անտառապատ տարածքում։ Օդանավում 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել։ Ըստ տեղական լրավամիջոցների, վթարի հետևանքով օդանավը մի քանի մասի է բաժանվել, վթարի վայրում հրդել է բռնկվել։ Աղետի պատճառներն առայժմ անհայտ են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, առայժմ չկա որևէ նշան, որ փրկված ուղևոր կարող է լինել։

:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button