Պատերազմի օրերին ՀՕՄ-ի ուղարկած բեռը տրամադրվել է ԱԻՆ-ին՝ հայտարարագրման ընթացքն ապահովելու․ ՊԵԿ

Loading...

Պատերազմի օրերին Հունաստանի Հայ օգնության միության (ՀՕՄ) Հայաստան ուղարկած բեռն արդեն տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարութանը (ԱԻՆ)՝ հայտարարագրման ընթացքն ապահովելու նպատակով, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։

ՊԵԿ-ը նշել է, որ վերջին գույքագրումն իրականացվել է այս տարվա փետրվարին և հասցեատերերի հետ անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են՝ մաքսային պահեստում գտնվող և մաքսային ձևակերպման ենթակա բեռների բացթողնման հետագա ընթացքն սահմանված կարգով իրականցնելու համար։

«44-օրյա պատերազմի ժամանակ հումանիտար նշանակության բեռները մշտապես գույքագրվել են և հասցեատերերի հետ համագործակցության շրջանակներում ապահովվել է բեռների մաքսային ձևակերպումների հետագա ընթացքը», — ասված է ՊԵԿ պատասխանում։

Օրեր առաջ «Ազատությունը» ռեպորտաժ էր հրապարկել այն մասին, որ Հունաստանի Հայ օգնության միությունը հինգ տոննա դեղ, բժշկական սարքավորումներն ու այլ պարագաներ է ուղարկել Հայաստան, սակայն գրեթե մեկուկես տարի անց, այս բեռը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի պահեստում է։Հ ունաստանի Հայ Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյանն «Ազատության» հետ զրույցում նեղսրտել էր՝ չէ՞ որ դեղերն այդքան անհրաժեշտ էին զինվորներին, հիմա մի մասը պարզապես ժամկետանց կարող են լինել։

ՊԵԿ ղեկավարն ավելի վաղ լրագրողների հայտնել էր, որ ձգձգման պատճառը տարաձայնությունն է։ «Տարընկալում է եղել՝ ԱԻՆ-ը պետք է ստանար ապրանքը, թե առողջապահության նախարարությունը», — ասել էր Ռուստամ Բադասյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button