Պեսկով՝ «Հատուկ օպերացիան ընթանում է ըստ կազմված ծրագրի»

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN ամերիկյան հեռուստակայանին մարտի 22-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիան» ընթանում է ըստ կազմված ծրագրի։

«Ոչ ոք ամենասկզբից չի մտածել, թե օպերացիան երկու օր կտևի: Դա լուրջ գործողություն է լուրջ նպատակներով»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ նպատակները դեռ չեն իրականացվել, դա հատուկ օպերացիա է, որը դեռ շարունակվում է:

Պեսկովի փոխանցմամբ, Մարիուպոլում բանակի նպատակն է «քաղաքը մաքրել ազգայնական խմբավորումներից»:

Պեսկովը պնդել է, թե «նացիոնալիստները խաղաղ մարդկանց չեն թողում դուրս գալ քաղաքից»:

«Հիմա մենք ունենք տեղեկություններ, որոնց համաձայն ազգայնականները սպանում էին քաղաքը լքողներին: Հիմնական նպատակն է ազատվել այդ սրիկաներից»,- ասել է Պեսկովը CNN-ի թղթակցին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button