Պուտինը և Մակրոնը հերթական անգամ հեռախոսով քննարկել են Ուկրաինայի պատերազմի հարցը

Loading...

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, ռուս-ուկրաինական բանակցությունների և գերիների փոխանակման հարցերը:

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը: Շարունակվել է մտքերի փոխանակությունն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

BFM հեռուստակայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել է, որ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում:

«Չկա որևէ այլ լուծում, քան կրակի դադարեցումը»,- ասել է Մակրոնը Պուտինին:

Հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ: Ըստ Ելիսեյան պալատի, Փարիզը մտադիր է շարոնակել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը:

Մակրոնն այսօր հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Մակրոնի և Պուտինի նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին: 

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա, որտեղ բանակցել է Պուտինի հետ, իսկ հաջորդ օը մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Զելենսկու հետ:

Դրանից հետո Մակրոնը և Պուտինը մի քանի անգամ Ուկրաինայի հարցը հեռախոսով են քննարկել:

 

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button