Ռուս հայտնի դերասանուհին Լատվիայում արձակուրդից հետո չի վերադարձել Ռուսաստան

Loading...

Ռուս հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան Լատվիայում անցկացրած արձակուրդից հետո չի վերադարձել Ռուսաստան՝ իր երկրի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով:

YouTube-ով հեռարձակված հարցազրույցում 46-ամյա դերասանուհին, որ նաև ղեկավարում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի «Նվիրիր ինձ կյանք» բարեգործական հիմնադրամը, իր իրավիճակը որակել է աքսոր:

«Ի սկզբանե մտածում էի, որ կսպասեմ, հետո ստորագրեցի պատերազմի դեմ խնդրագիրը, հետո ինձ հասկացրին, որ անցանկալի կլինի վերադարձս: Ես գիտեմ, որ դավաճան չեմ, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը», — հայտարարել է դերասանուհին։

Փետրվարի 24-ին՝ հենց պատերազմի մեկնարկի օրը, Խամատովան Facebook-ի իր էջում կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button