Սլովակիան Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ կարող է կալանքի տակ առնել ռուս գործարարների սեփականությունը

Սլովակիայում քննարկում են երկրի տարածքում գտնվող ռուս ձեռներեցների սեփականության վրա Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ կալանք դնելու հնարավորությունը: Այդ մասին ասել է Սլովակիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իգոր Մատովիչը:

«Նրանց {ռուս մեծահարուստների} գույքը, սեփականությունը պետք է սառեցնել: Սլովակիայում նրանք բավական շատ սեփականություն ունեն: Ես պայմանավորվել եմ ֆինանսական վարչության հետ, որ այն որոշի, թե կոնկրետ որ գույքը մենք կարող ենք սառեցնել: Մենք գիտենք, թե դա ինչ գույք է, հիմա սպասում ենք արդարադատության նախարարի քայլերին: Ենթադրում եմ, որ պետք կլինի օրենքներ փոխել»,- ասել է Մատովիչը:

Նրա խոսքով, Ռուսաստանի իշխանության հետ առնչություն ունեցող և Սլովակիայում հարստություններ պահող ռուսների սեփականության թվում են բանկային ակտիվները, անշարժ գույքը և այլ տեսակի սեփականությունը:

Սլովակիայի լրատվամիջոցների փոխանցմամբ, հանրապետության կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով ընկերություններին և հիմնարկություններին կարգելվի պատվերներ ընդունել «ոչ բարեկամական երկրների տնտեսական սուբյեկտներից»: Այդ երկրների ցանկը կհրապարակվի խորհրդարանում հաստատվելուց հետո:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button