Վլադիմիր Զելենսկի՝ «Մեր զինվորը հիմա Ուկրաինայի ժողովուրդն է»

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նա ասել է, որ իր երկիրը հիմա մահուկենաց կռիվ է մղում և գոյատևման եզրին է:

«Այսօր առավոտյան զրուցել եմ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նա շատ կարևոր խոսքեր ասաց. «Ես հասկանում եմ, որ դուք ձգտում եք խաղաղության, որ հիմա ձեզ եք պաշտպանում, որ ձեր զինվորները երկիրն են պաշտպանում, ժողովուրդը կռվում է հանուն հայրենիքի»:

«Ես պատասխանեցի Ֆրանցիսկոս պապին, ասացի, որ հիմա ժողովուրդն է մեր զինվորը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով, Ուկրաինայում Պուտինի հաղթանակի դեպքում Մոսկվայի ագրեսիայի մյուս թիրախները եվրոպական մյուս երկրները կդառնան:

Զելենսկու ուղերձին արձագանքել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ով ընդգծել է, որ Իտալիան մշտապես Ուկրաինայի հետ է, սատարում է և ցանկանում է Ուկրաինան տեսնել Եվրամիության կազմում:

«Ռուսաստանի կառավարության ամբարտավանությունը բախվել է ուկրաինացի ժողովրդի արժանապատվությանը»,- ասել է Դրագին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button