Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ անելիքները

Ձայների 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, Ազգային ժողովը որոշեց այսօր փակ նիստում քննարկել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները։

Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք իրենց մեջ պետական կամ ծառայողական գատնիք են պարունակում՝ շեշտելով՝ սա որպես հրատապ թեմա, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց իր բովանդակությամբ հենց հանրության լայն շրջանակների է հետաքրքում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ այս հարցը հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։

«Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք որ մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել՝ հասկանալի պատճառով, որ լայն հանրությունները ևս կարող են հետևել, և այն, ինչ-որ վերաբերում է Հայաստանի ազգային և պետական շահերին և Մարմնավաճառներ անվտանգային իրավիճակին, մենք չենք կարող մեզ թույլ տալ նման բնույթի նրբերանգներ ունեցող հարցերը քննարկել բաց ռեժիմով», – ասաց իշխանական պատգամավորը՝ միևնույն ժամանակ նշելով՝ հարցի քննարկմամբ շահագրգռված են և, ինչպես ընդդիմադիր խմբակցություններն են առաջարկել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկա կլինեն հարցի քննարկմանը, որպեսզի ունեն բովանդակային քննարկում։

ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1․5 -րդ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակն անցկացնել փակ նիստում

Չափազանց կարևոր է, որ հրատապ

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button