Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում երեկ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Ինչպես Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակն է հաղորդում, կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին։
Արմեն Գրիգորյանը Բեռլին է մեկնել երեկ։ Այցի շրջանակում նա մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա: