Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վեց ամսով որակազրկել է ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը հրապարակայնորեն աջակցելու համար։
«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ», – ասված է ՖԻԴԵ-ի հայտարարության մեջ։
Կարյակինը չի կարող մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որի մեկնարկը նախատեսվում է հունիսի 16-ին: