Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ուկրիանայի նախագահը տեղական լրատվական կայքին տված հարցազրույցում:
«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», – ավելացրել է Զելենսկին՝ վերահաստատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով» հանդիպելու անհրաժեշտությունը՝ մարտերը դադարեցնելու համար։
«Ես կարծում եմ, որ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադրեցնել պատերազմը», – ասել է Զելենսկին։