Իտալիան սառեցրել է սանկցիաների ցուցակում գտնվող ռուս գործարարների ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվները

Իտալիայի իշխանությունները սառեցրել են Եվրամիության կողմից պատժամիջոցների ցանկում ներառված ռուս գործարարների ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներ: Այդ մասին հայտնել է վարչապետ Մարիո Դրագին:

Իտալիան այդ քայլին է դիմել խորհրդարանի ստորին պալատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձից հետո:

«Ռուս օլիգարխներին պատկանող ավելի քան 800 միլիոն եվրոյի ակտիվներ սառեցվել են, մենք պատրաստ ենք նոր որոշումներ կայացնել, մենք ի սկզբանե ասել ենք, որ պատրաստ ենք ֆինանսական և մարդասիրական օգնություն ցույց տալ և մեր գործընկերների հետ միասին արձագանքել ենք Ուկրաինայի կառավարության խնդրանքներին», – հայտարարել է Դրագին:

Այս ամսվա սկզբին արտգործնախարար Լուիջի դի Մայոն ասել է, որ «Իտալիան սկսում է ռուս օլիգարխների սեփականության բռնագրավման գործընթացը»:

Ավելի վաղ Իտալիայի իշխանությունները կալանք են դրել միլիարդատերեր Անդրեյ Մելնիչենկոյի, Ալիշեր Ուսմանովի, Ալեքսեյ Մորդաշովի, Պյոտր Ավենի, Գենադի Տիմչենկոյի, Պետական դումայի պատգամավոր Օլեգ Սավչենկոյի զբոսանավերի և անշարժ գույքի վրա:

Առգրավվել են նաև Ռուսաստանի պետական քարոզչական մեքենայի առանցքային դերակատարներից հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի երկու վիլլաները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button