Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»

Loading...

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «անհիմն» հայտարարություններ չանել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը՝ Արցախում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ։

Բաքուն պնդում է՝ Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին։

«Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ օրեր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության, իսկ հիմա՝ այլ թեմայով», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի մնացորդների դուրսբերումը, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, անհիմն եւ ապօրինի մեղադրանքներ չհնչեցնել», — ասվում է Աբդուլաևայի հայտարարությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button