Բրիտանիայի ՊՆ․ Ռուսական ուժերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը արևելքում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն է հրապարակել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։

Գերատեսչության համաձայն՝ Ուկրաինայի հյուսիսում իրավիճակը հիմնականում նույնն է, «ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կվերակազմակերպվեն նախքան լայնածավալ հարձակողական գործողությունները վերսկսելը»:

«Ռուսական ուժերը փորձում են շրջափակել ուկրաինական զորքերը երկրի արևելքում, առաջ շարժվելով հյուսիսից՝ Խարկովի մարզից, և հարավից՝ Մարիուպոլի շրջանից», – ասվում է հաղորդագրությունում։

Ըստ բրիտանական ռազմական գերատեսչության, ռուսական ուժերը շարունակում են փորձել շրջապատել Նիկոլաևը՝ նպատակ ունենալով ավելի առաջ շարժվել դեպի արևմուտք՝ Օդեսա։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button