Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ուժերն օգտագործելու հարցը կառույցում չի բարձրացվել։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱՊԿ-ի միջոցով այլ երկրների զորքերը ներգրավվեն այդ գործողություններում, Դմիտրի Պեսկովն ասել է․ – «Որքան ինձ է հայտնի՝ ՀԱՊԿ-ի հարթակում նման հարցեր չեն բարձրացվել»։