Ուկրաինայում ներգրավվելու հարց ՀԱՊԿ-ում չի բարձրացվել․ Պեսկով

Loading...

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ուժերն օգտագործելու հարցը կառույցում չի բարձրացվել։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱՊԿ-ի միջոցով այլ երկրների զորքերը ներգրավվեն այդ գործողություններում, Դմիտրի Պեսկովն ասել է․ — «Որքան ինձ է հայտնի՝ ՀԱՊԿ-ի հարթակում նման հարցեր չեն բարձրացվել»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button