Ուկրաինան և Ռուսաստանը 9 մարդասիրական միջանցքի շուրջ են պայմանավորվել

Loading...

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի հետ ինը մարդասիրական միջանցքի շուրջ են պայմանավորվել, ինչը թույլ կտա տարհանել շրջափակման մեջ հայտնված մի շարք քաղաքների բնակիչներին։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Մարիուպոլից դեպի Զապորոժիե միջանցքներն անցնում են պաշարված քաղաքի ծայրամասերից, այլ ոչ թե կենտրոնական հատվածից, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանքի և այլ մատակարարումների։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ մի քանի երթուղիներ են համաձայնեցվել նաև Կիևի մարզում։

Մինչև պատերազմը շուրջ 400 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլ քաղաքում իրավիճակը օր-օրի վատթարանում է, քաղաքն ավելի քան երկու շաբաթ է շրջափակման մեջ է։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս բնակավայրը գրավելու դեպքում Ռուսաստանը ցամաքային ճանապարհ կունենա դեպի բռնակցված Ղրիմ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button