Վախճանվել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադելին Օլբրայթը

Loading...

Մարտի 23-ին 85 տարեկանում քաղցկեղից վախճանվել է Միացյալ Նահանգների նախկին պետական քարտուղար Մադելին Օլբրայթը: Այդ լուրը հաստատել է պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:

Նրա փոխանցմամբ, օդանավով Եվրոպա ուղևորվող նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին:

Մադելին Օլբրայթը Միացյալ Նահանգների առաջին կին պետքարտուղարն էր:

Նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնավարման օրոք Օլբրայթը նախ զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցի պաշտոնն, ապա հաստատվել է պետական քարտուղարի պաշտոնում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button