Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել և լքել Ռուսաստանը

Loading...

«Ռոսնանո» պետական կորպորացիայի նախկին ղեկավար, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Անատոլի Չուբայսը, որը վերջին տարիներին Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչն էր Միջազգային կազմակերպություններում կայուն զարգացման և կլիմայի հարցերով, հրաժարական է տվել այդ պաշտոնից և լքել Ռուսաստանը։

Այս մասին հայտնում է Bloobmerg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, որոնք որպես պատճառ են նշել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից Չուբայսի հրաժարականի մասին լուրը հաղորդում է նաև ՏԱՍՍ պետական գործակալությունը։ 66-ամյա Չուբայսը դարձավ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը խզեց հարաբերությունները Կրեմլի հետ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով:

Անատոլի Չուբայսը համարվում է 1990-ականների ռուսական սեփականաշնորհման «ճարտարապետը»։ 1992-1994 թվականներին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի օրոք զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, այնուհետև՝ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ֆինանսների նախարարը՝ Բորիս Ելցինի նախագահության ընթացքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button