Արևմտյան նոր պատժամիջոցների ցանկում է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը

Loading...

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը սահմանել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ: Ցուցակում ավելի քան 600 ֆիզիկական և իրավաբանական անձ է:

Սանկցիաների ցուցակում են «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների «անկախության» օգտին քվեարկած Պետական դումայի 328 պատգամավորները և Պետական դուման՝ որպես կազմակերպություն:

Սանկցիաներով արգելվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ ոսկով գործառնությունները:

Գրեֆը նաև պատժամիջոցների բրիտանական ցուցակում է: Բացի այդ, բրիտանացիները սանկցիաներ են սահմանել գործարարներ Օլեգ Տինկովի և Եվգենի Շվինդլերի նկատմամբ:

Պատժամիջոցների ցուցակում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը, «Գազպրոմբանկը», «Ալֆա-Բանկը», Ավիացիոն նյութերի համառուսաստանյան ինստիտուտը, «Պաշտպանական նախաձեռնություններ» սահմանափակ պատասխանատվությամբ միավորումը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի կապակցությամբ Արևմուտքը պետք է սաստկացնի ճնշումը Մոսկվայի վրա և ավելացնի ռազմական օգնությունը Կիևին:

Ռուսական բանկերը պնդում են, որ սանկցիաները չեն խոչընդոտում իրենց բնականոն աշխատանքը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button