Էրդողանը Բրյուսելում արդեն հանդիպել է Մակրոնի հետ

Loading...

Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսելում գտնվող Թուրքիայի նախագահը առաջին հանդիպումներն է անցկացնում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնին: Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, եղել է փակ և տևել է շուրջ 50 րոպե:

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ, Էրդողանը շփումներ կունենա նաև միջազգային մյուս գործընկերների հետ: Սպասվում է, որ այսօր տեղի կունենա նաև Էրդողան-Բայդեն հանդիպումը:

Թուրքիայի նախագահի հետ Բրյուսել են մեկնել արգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, նախագահական աշխատակազմից Իբրահիմ Քալընը և Ֆահրեթդին Ալթունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button