Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը

Loading...

Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ շփումների մեջ են երկու կողմի հետ։

«Համապատասխան աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։

Մեկնաբանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան ասել է, թե իրադրությունը պետք է գնահատեն ռուս խաղաղապահները, միաժամանակ կրկնել, որ «կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը»։

Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։

Մարմնավաճառներ տարածքում մարտի 8-ից 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Այդուհանդերձ, մարտի 21-ից գազամատակարարումը վերստին դադարեցված է։

Խնդրի առնչությամբ մտահոգություն են հայտնել Եվրամիությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։

Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button