Վրաստան են տեղափոխվել Ուկրաինայում զոհված վրացի երկու կամավորների մարմինները

Loading...

Այսօր վաղ առավոտյան Վրաստան են վերադարձվել Ուկրաինայում զոհված վրացի երկու կամավորների՝ Գիորգի Բերիաշվիլիի և Դավիդ Ռատիանիի մարմինները։ Ռուսական զորքերի դեմ պատերազմում նրանք զոհվել էին անցած շաբաթ։

Հարյուրավոր մարդիկ, այդ թվում` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի օդանավակայանում սպասում էին օդանավի վայրէջքին։

Մարդիկ ծնկի էին իջնում, երբ նրանց էին մոտենում զոհվածներին տեղափոխող ավտոմեքենաները։

Ուկրաինա ներխուժած ռուսական ուժերի դեմ պատերազմում արդեն երեք վրացի կամավոր է զոհվել։

2014 թվանակից ի վեր հարյուրավոր վրացի կամավորներ միացել են Ուկրաինայի զինված ուժերին, որը համարվում է արտասահմանցիների ամենամեծ գումարտակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button