Բայդենը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի կիրառման իրական սպառնալիք է տեսնում

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի կիրառման սպառնալիքը «իրական է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է՝ ինչ հետևանքներ կլինեն, եթե Մոսկվան օգտագործի այդպիսի զենք։ «Քիմիական զենքի ցանկացած կիրառում լիովին կփոխի հակամարտության բնույթը, դա կլինի միջազգային իրավունքի բացահայտ խախտում և կունենա հեռուն գնացող հետևանքներ», – երեկ Բրյուսելում ասել է Ստոլտենբերգը:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանն էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ենթադրյալ «կենսաբանական գործունեության» հարցը։ Վաշինգտոնն ու Կիևը հերքել էին մեղադրանքը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button