Ուկրաինայում մայրաքաղաք Կիևի և պաշարված Մարիուպոլի նավահանգստի շրջակայքում մարտերը շարունակվում են։
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում»:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անարդարացի պատերազմը սկսելուց ի վեր սանձազերծել է անողոք բռնություն, որը մահվան և ավերածությունների պատճառ է դարձել ամբողջ Ուկրաինայում», – ասել է Բլինքենը՝ մասնավորապես մատնանշելով հարձակումները Մարիուպոլի քաղաքացիական օբյեկտների վրա։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է ՄԱԿ-ին Մոսկվայի հարձակումը կանխել չկարողանալու համար։