ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Ռուսաստանի վրա է պատասխանատվություն դրվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար:
Ուկրաինայում հումանիտար կացության մասին բանաձևի նախագիծը ներկայացրել են Ֆրանսիան և Մեքսիկան:
Բանաձևը, որն ի տարբերություն Անվտանգության խորհրդի նմանօրինակ փաստաթղթերի, պարտադիր ուժ չունի, ընդունվել է 140 կողմ, 5 դեմ և 38 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ:
Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան: Չինաստանը ձեռնպահ է մնացել: