Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը վերընտրվել է և այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը:
«Շարլ Միշելը 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը կզբաղեցնի նաև Եվրոպական գագաթնաժողովի նախագահի պաշտոնը»,- ասվում է կառույցի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում:
Միշելը Եվրոպական խորհրդի երրորդ նախագահն է այդ պաշտոնը Լիսաբոնի գագաթնաժողովում 2009 թվականի դեկտեմբերի 1-ին սահմանելուց հետո:
Եվրոպական խորհրդի նախագահն ընտրվում է Եվրամիության ղեկավարների կողմից 2.5 տարի ժամկետով: