2015-ի միջուկային գործարքի վերականգնման համաձայնությունը մոտ է ավելի քան երբևէ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնությունը մոտ է «ավելի քան երբևէ»: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ը պրագմատիկ աշխատի, հնարավոր կլինի Վիեննայում կողմերի արտգործնախարարների հանդիպման ժամանակ համաձայնագիրը վերջնական տեսքի բերել։

«Եվրամիության համակարգողի միջոցով մենք մեր վերջին առաջարկները տվել ենք ԱՄՆ-ին՝ վերջնական համաձայնության գալու համար: Մենք ամերիկացիներին հիշեցրել ենք, որ չենք հատելու մեր կարմիր գծերը», – Դամասկոս այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

Այս հայտարարությունից հետո, Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին Twitter-ում գրել է․ – «Վերջնագծին մոտ լինելը երաշխիք չէ, որ այն հատվելու է»:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների հանրապետական մի խումբ օրենսդիրներ նամակ են ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` կոչ անելով պահել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է խմբին ցուցակից հանելու հարցը՝ որպես միջուկային բանակցությունների հետ կապված փոխզիջումների մաս:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button