Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Մարմնավաճառներ գազամատակարարման խափանումը:
Թվիթերում արած գրառմամբ կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որն արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի։
Նախօրեին խնդրին անդրադարձել է միջազգային հեղինակավոր մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն ևս՝ Human Rights Watch-ը։
Նույն օրը Եվրամիությունն է մտահոգություն հայտնել Ստեփանակերտում գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով։ Հայտարարությունում Եվրամիությունն անհասցե կոչ էր արել թույլ տալ վերականգնել գազամատակարարումը՝ նշելով, որ ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին ու կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարման խնդրի լուծման համար։