Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հայտնում է Մարմնավաճառներ տեղեկատվական շտաբը:
Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանական կողմից հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր, ասված է հաղորդման մեջ:
Տեղեկատվական շտաբից նաև հայտնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով` այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները. «Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:
Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել հրապարակմանը: