ՆԱՏՕ-ն երեկ հաստատել է դաշինքի արևելյան թևը չորս մարտական հզոր միավորումներով ամրացնելու ծրագիրը․ լրացուցիչ ստորաբաժանումները կտեղայակվեն Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի տարածքներում: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ընդհանուր հաշվով՝ ՆԱՏՕ-ն արևելյան ճակատում տեղակայել է 8 մարտական միավորումներ՝ Բալթյան ծովից մինչև Սև ծով:
ՆԱՏՕ-ն երեկ պարտավորվել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների և դրանց հետ զուհագեռ հնչեցվող սպառնալից հայտարարությունների կապակցությամբ ակտիվացնում է նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության համակարգը, և դաշնակիցները տեղակայում են քիմիական, կենսաբանական և միջուկային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ: