ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ուկրաինայի բանակի Կալինովկայի վառելիքի պահեստը ոչնչացնելու մասին

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե մարտանավերը ծովից արձակած «Կալիբր» տեսակի գերճշգրիտ հրթիռների հարվածով ոչնչացրել են Կիևից ոչ հեռու գտնվող Ուկրաինայի բանակի վառելիքի պահեստը:

«Մարտի 24-ին երեկոյան «Կալիբր» տեսակի ճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է Կիևի մոտակայքում գտնվող Կալինովկայի վառելիքի պահեստը», — ասել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայի տարածքի կենտրոնում տեղակայված բանակի ստորաբաժանումներն այդ պահեստից են վառելիք ստացել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button