Ֆինլանդիան դադարեցնում է երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

Loading...

Ֆինլանդիայի VR Group երկաթուղային ընկերությունը մարտի 28-ից դադարեցնում է Հելսինքի-Սանկտ Պետերբուրգ երթուղին կատարող Allegro գնացքների աշխատանքը: Այդ մասին հայտնել է Helsingin Sanomat պարբերականը:

Թերթի փոխանցմամբ, Ֆինլանդիայի կառավարությունում Եվրոպայի գործերով և սեփականության տնօրինման հարցերով նախարար Տիուտի Տյուպուրայնենը VR Group ընկերության ղեկավարներին ուղարկել է պաշտոնական նամակ, որում նշել է, թե Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կապակցությամբ Allegro գնացքների հետագա շահագործումն այլևս նպատակահարմար չէ:

«Միչն օրս մենք շարունակել ենք աշխատեցնել այդ երթուղին, քանի որ պետք է ապահովեինք Ֆինլանդիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Այս շաբաթների ընթացքում նրանք, ովքեր մտադիր էին լքել Ռուսաստանը՝ հասցրել են դուրս մեկնել այդ երկրից», — ասել է VR Group ընկերության ուղևորափոխադրումների բաժնի տնօրեն Տոպի Սիմոլան:

Allegro տեսակի գնացքներ արտադրող Alstom ֆրանսիական ընկերությունը մարտ ամսվա սկզբին հայտնել է Ռուսաստան բոլոր մատակարարումները դադարեցնելու մասին:

Ռուսաստանի համար Сапсан տեսակի էլեկտրագնացքներ արտադրող Siemens գերմանական ընկերությունը մարտի 22-ին նույնպես սառեցրել է պայմանագիրը ռուսական կողմի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button