Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում զորքը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի դիրքերին

Loading...

Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի դիրքային առաջխաղացման կապակցությամբ և կոչ է անում բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին:

Այդ մասին մարտի 25-ին երեկոյան հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ և Ադրբեջանի առաջ գնացած ստորաբաժանումներին կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման հայտարարության օրով զբաղեցրած դիրքեր»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button