Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե երկրից արտասահման տեղափոխվելը ցանկացած մարդու անձնական որոշումն է, սակայն նրանք, ովքեր արտասահմանից հայրենիքի քննադատությունը՝ դավաճանություն է:
Այդ մասին Մեդվեդևն ասել է РИА Новости ռուսաստանյան պետական լրատվական գործակալության թղթակցին:
«Կա շատ մեծ տարբերություն պարզապես արտասահման տեղափոխվածների և հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու Ռուսաստանի իշխանությունների որոշուման հետ արտասահմանում ակտիվ անհամաձայնություն հայտնողների միջև»,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով, սովորական պայմաններում իշխանության քննադատաթյունը միանգամայն բնականոն երևույթ է, բայց պատերազմի կամ «հատուկ օպերացիայի» ժամանակ այդ քննադատությունն անընդունելի է: